16/12/2013 13:02
Նկարիչների միության համագումար. «Ժամանակն է, որ ղեկավարությունը փոխվի»
Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին ընթանում է ՀՀ Նկարիչների միության 18-րդ համագումարը: Արդեն ելույթ է ունեցել միության գործող նախագահ Կարեն Աղամյանը, ով օրակարգը ներկայացնելուց հետո ասաց, որ եթե նկարիչները ցանկանան, որ ինքը շարունակի ղեկավարել միությունը, ապա պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը: Լրագրողների հետ զրուցեց նաև Հաղթանակ Շահումյանը, ով ենթադրվում ՝ կառաջադրվի: Նա ասաց, որ ժամանակն է, որ միության ղեկավարությունը փոխվի:
«Խոստումներից զատ որևէ իրական բան չենք տեսել»,-ասաց նա՝ հավելելով, որ տարիներ շարունակ միության համագումարները կանոնակարգային խախտումներով են անցնում:
Նշենք, որ մոտ 1100 անդամ ունեցող միությունը արդեն 15 տարի ղեկավարում է Կարեն Աղամյանը: