16/12/2013 14:42
Նկարիչների միության համագումարն էլ առանց միջադեպի չանցավ
Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում շարունակվում է Նկարիչների միության համագումարը: Միության նախագահի համար 3 թեկնածու է առաջադրվել՝ Կարեն Աղամյանը, Արմեն Աթանյանը և Ռոբերտ Այվազյանը:
Թեև թեկնածուների ցանկում շրջանառվում էր նաև Հաղթանակ Շահումյանի անունը, սակայն նա չառաջադրվեց: Շահումյանը լքեց դահլիճը՝ հայտարարելով, որ անառողջ մթնոլորտ է: Իր թեկնածությունն առաջադրելուց հետո միության գործող նախագահը շարունակեց մնալ բեմում, ինչը միջադեպի պատճառ դարձավ:
Ներկա լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ըստ կարգի նա պետք է դահլիճում տեղ զբաղեցնի, որին Կարեն Աղամյանը արձագանքեց բավական կոպիտ՝ հայտարարելով, որ «ինչ-որ» մարդիկ իրենց թույլ են տալիս կարգի մասին հիշեցնել:
Հիշեցնենք, որ համագումարին մասնակցելու համար միության 1100 անդամներից գրանցվել է 500-ը:
Նախորդող հրապարակումներ՝ Արմեն Աթանյան. Եթե այսպես շարունակվի, Նկարիչների միությունը կլուծարվի
Այսօր տեղի կունենա ՀՀ Նկարիչների միության 18-րդ համագումար
Նկարիչների միության համագումար. «Ժամանակն է, որ ղեկավարությունը փոխվի»