17/12/2013 14:47
Հիմա կնոջն արագ են սիրում, պետք է դանդաղ սիրել. Նախարարը` պատգամավորին
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ լսումների ժամանակ քննարկվում է գազի գնի հարցը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը գազի որակի և կալորիականության մասին հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
«Մեր գյուղացիներն ասում են, որ Սովետի ժամանակ քնից վեր էինք կենում, սուրճը դնում էին գազին, եփում, իջնում գոմ, կերակրում անասուններին, իսկ հիմա սուրճը դնում են գազին, գնում են գոմ, անասուններին կերակրում, գալիս են կնոջը մի երկու անգամ սիրում են, այդ ընթացքում սուրճը նոր հասցնում է եփել: Ես կալորիականությունից չեմ հասկանում, բայց հնարավոր չէ՞ այնպիսի գազ բերել, որ սուրճն արագ եփվի»,- հարցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:
Ի պատասխան Ա. Մովսիսյանն ասաց, որ ժամանակները փոխվել են. «Հիմա արդեն շատ արագ են կնոջը սիրում, պետք է ուղղակի մի քիչ դանդաղ սիրել»:
Նախարարն ասաց, թե գազի կալորիականությունը նախատեսվածից բարձր է: