18/12/2013 14:39
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով առաջին դատական նիստը հետաձգվել է
Նոյեմբերյանի N զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը հետաձգվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լ. Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը:
Նա նշեց, որ այն հետաձգվել է դատավարության կողմերից մեկի հարազատի մահվան կապակցությամբ և իրեն առայժմ հայտնի չէ, թե երբ կկայանա դատական նիստը:
Նշենք, որ դատական նիստը նշանակված է Իջևանի նստավայրում: Գործը մակագրվել է դատավոր Զոյա Զաքինյանին:
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ Լ. Ստեփանյանի սպանության գործով առաջին դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 20-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում:
Հիշեցնենք, որ ըստ Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակ իռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նիստը նշանակված է դեկտեմբերի 20-ին
Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալի տեսակցության արգելքը հանվել է
Լյուքս Ստեփանյանի հայր. Նախարարը ինձ խոստացավ, որ գործը շուտ կավարտեն
Նոյեմբերյանում վիրավորված զինվորի հայր. Եթե քեզ հայհոյեին, ի՞նչ կանեիր
Ի՞նչ է կատարվել Նոյեմբերյանի զորամասում. Պատմում է հրամանատարը