20/12/2013 15:09
Թոշակառուն գլխով հետ է մղել իր ուղղությամբ արձակված փամփուշտը
Թոշակառու Ուոլթեր Սանտյագոն իր մեքենայով ցանկացել է դպրոցից տուն բերել 13-ամյա թոռնուհուն, երբ փամփուշտը հարվածել է նրա գլխին և ցած ընկել:
Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ կրակոցը արձակվել է հեռու տարածությունից և մինչև 62-ամյա պապիկի գլխին դիպչելը կորցրել է իր մահացու ուժը:
Սանտյագոն, ում գլուխը վիրահատության է ենթարկվել, ուրախ է, որ ողջ է մնացել:
Իրավապահները նշել են, որ չնայած փամփուշտը կորցրել էր իր մահացու ուժը, այն կարող էր սպանել Սանտյագոյին, եթե դիպչեր քունքին:
Նշվում է, որ կրակոցը հավանաբար պատահական է արձակվել և 62-ամյա տղամարդը թիրախ չի եղել: