21/12/2013 10:01
Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության պատասխանը դեռ հայտնի չէ
Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված առաջնորդ Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության արդյունքների պատասխանը դեռ հայտնի չէ: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա տեղեկացրել է, որ Շանթի՝ վարույթն իրականացնող մարմնի քննիչին ուղղված բողոքի պատասխանը դեռ չեն ստացել:
Նշենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Շանթի կողմնակիցները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել նոյեմբերի 5-ին պայթյուններից և բախումներից հետո կալանավորվածին, իսկ մինչ այդ պահանջել են թույլ տալ հարազատներին տեսակցել կալանավորվածի հետ: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը արդեն 44 օր է, արգելանք է դրել նրանց տեսակցությունների վրա: