26/12/2013 11:43
Շանթ Հարությունյանի հացադուլի պատճառը իր դեմ ծրագրված օպերացիան է
Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից ժամը 20.00-ից հացադուլ է սկսել: Այս տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի եհտ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Հարցին, ինչն է հացադուլի պատճառը, նա նշեց.
«Նա իր դիմումում գրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հատուկ ծառայություններն իր դեմ օպերացիա են սկսել»,- ասաց Գ. Ղլեչյանը:
Հարցին՝ իսկ հարազատների հետ տեսակցության արգելանքների չվերացման հետ կապված որևէ պահանջ չկա՞ դիմումում, Գ. Ղլեչյանը պատասխանեց` ոչ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության պատասխանը դեռ հայտնի չէ
Շանթ Հարությունյանը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է