10/01/2014 19:46
Ինչպե ՞ս խոշորացնել ու գեղեցկացնել աչքերը դիմահարդարման միջոցով
Ներկայացնում ենք դիմահարդարման մի քանի հնարք, որոնց միջոցով կկարողանաք մեծացնել ոչ այնքան խոշոր աչքերն ու գրավիչ դարձնել ձեր հայացքը:
Օգտագործեք սպիտակ մատիտ
Սպիտակ կամ բաց վարդագույն մատիտով ընդգծեք ձեր աչքերի վերևի կոպը: Հիշեք, մատիտը չպետք է աչքի ընկնի և լինի հնարավորինս աննկատ:
Օգտագործեք աչքերի շուրջ քսելու համար նախատեսված միջոցներ
Քնելուց առաջ աչքերի շուրջ քսեք խոնավացնող քսուք: Այսուհետ դուք կարթնանաք ավելի թարմ դեմքով:
Օգտագործեք սև շրջանակները թաքցնող մատիտ
Մասնագետները խորհուրդ են տալիս աչքերի տակ առաջացած սև շրջանակները ծածկել մարմնագույն կամ բաց վարդագույն հատուկ, շտկող մատիտով:
Մշակեք ձեր թարթիչները
Հատուկ սարքի միջոցով «կոտրեք» ձեր թարթիչները: Դա կօգնի, որ ձեր հայացքը շատ ավելի գրավիչ դառնա:
Թարթիչներին սևաներկը քսեք երկու շերտով
Ընդ որում, այս դեպքում օգտագործեք շատ լավ սևաներկ, որ ձեր թարթիչներն ունենան բնականին հնարավորինս մոտ տեսք:
Ստվերաներկն օգտագործեք գունային հաջորդականությամբ
Այս հնարքը բավականին տարածված է: Բանն այն է, որ գեղեցիկ աչքեր ստանալու համար, պետք է ստվերաներկը կոպերին քսել գունային համապատասխան հաջորդականությամբ` սկսելով ամենամուգից, մինչև` բաց երանգը:
Խնամված հոնքեր
Եվ ևս մեկ հնարք: Աչքերն ավելի խոշոր ու գեղեցիկ են երևում, երբ դուք ունեք գեղեցիկ, խնամված, բայց բնականին մոտ հոնքեր: