17/01/2014 16:40
1,6 տարեկան երեխայի ծնողները նրա թաղման համար գումար չունեն
Այսօր լուսադեմին մահացել է 1,6 տարեկան Ալիկ Սարդարյանը: Ալիկի մայրը՝ Վարսիկ Սարդարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց գումար է անհրաժեշտ՝ երեխայի թաղման համար:
«Երեխաս հաճախակի սրտխառնոց էր ունենում, փսխում էր: Նրա մոտ սուր գաստրիտ կար և նա այդ պատճառով 3-րդ մանկական հիվանդանոց է պառկել, բուժումներ էր ստանում, դրանից հետո դուրս գրվեց, մեկ ամիս անց նորից սկսեց փսխել: Երեկ երեկոյան անընդհատ լաց էր լինում, ճչում, կծկումներ ուներ, ու լուսաբացին մահացավ»,-ասաց նա:
Ալիկի հայրը՝ Արման Դիլանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք անգամ գերեզմանոց չունեն:
«Գլուխս կորցրել եմ, չգիտեմ ինչ անեմ»,-ասաց նա, նշելով, որ որևէ բան չի ուզում ասել բժիշկների գործողությունների վերաբերյալ՝ մինչև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալը:
Նշենք, որ ընտանիքը բնակվում է Երևանի Վերին Զեյթուն վարչական շրջանի 1-ին փողոց 26 տանը: Ընտանիքում աշխատում է միայն Ա. Դիլանյանը, Ալիկը նրանց միակ երեխան էր:
Ընտանիքի աջակցել ցանկացողների համար բացվել է նաև հաշվեհամար.
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» բանկ. 2470030496130000
Հաշվետերը Արման Դիլանյանն է:
Նրանց կոնտակտային հեռախոսահամարն է՝ 098 13 29 94։