19/01/2014 23:58
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Ուկրաինական «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն այս պահին երկրի ղեկավարի նստավայրում է, որտեղ նրան ընդունել է նախագահ Յանուկովիչը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Օքսանա Զինովևան:
Ավելի վաղ «Ուդարի» ներկայացուցիչ Մարիա Մաթիոսը իր Facebook-յան էջում գրել էր, որ Յանուկովիչը մեքենա է ուղարկել Կլիչկոյի հետևից և սպասում են նրան` զրուցելու համար:
Նշենք, որ այսօր Վիտալի Կլիչկոն տեսաուղերձ էր ձայնագրել` ուղղված երկրի ղեկավարին, որում մասնավորապես ասված էր.
«Ես դիմում եմ ձեզ, Վիկտոր Յանուկովիչ. Դուք պայքարում եք ձեր ազգի դեմ: Վերջացրեք իրավիճակի լարումը: Մի սադրեք ոստիկաններին և հատուկ ծառայությունների աշխատակիցներին շարքային քաղաքացիների դեմ: Վերջացրեք Ուկրաինայի քաղաքացիների դեմ հայտարարված պատերազմը: Նրանք ուղղակի ուզում են լսելի դարձնել իրենց ձայնը»:
Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ժամ Ուկրաինայի կենտրոնում չեն դադարում մարտերը ընդդիմադիրների և ոստիկանների միջը: Հանրահավաքի մասնակիցները փորձում են գրավել կառավարության շենքը: