20/01/2014 20:43
Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր հանդիպել են ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի իրավաբանական վարչության պետի հետ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը:
«Մի քանի օր առաջ հանդիպել էինք նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, ում միջոցով նամակ էինք փոխանցել Հակոբին: Մեզ ասացին, որ ամսվա վերջում Ադրբեջանի Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավոր է հանդիպեն նրան: Հենց հանդիպման ընթացքում էլ կփոխանցվի մեր նամակը»,- ասաց Հարություն Ինջիղուլյանը՝ ավելացնելով, որ ՄԱԿ-ում ևս իրենց խոստացել են հնարավորության դեպքում տեղեկատվություն իմանալ Հակոբի մասին ու փոխանցել ընտանիքին.
«Միաժամանակ ուզում եմ նշել, որ այս ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարությունը, կարծես թե, անտեսում է գործն ու տեղի ունեցողին հետևում է ուղղակի դիտորդի դերում»,- ասաց ռազմագերու եղբայրը:
Նշենք, որ հունվարի 28-ին Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է: Կարմիր խաչի ներկայացուցիչները չեն բացառել, որ, հնարավոր է, նրան այցելեն հենց այդ օրը:
Նախորդող հրապարակումներ` Հակոբը Ինջիղուլյանը 3-րդ երկիր տեղափոխվելու դիմում է գրել. razminfo.am
Արման Ինջիղուլյան. Հակոբը դժվար թե ինքնակամ ցանկանար երրորդ երկիր գնալ
Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ին