20/01/2014 11:28
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Նախօրեին Կիևում իրավապահների հետ բախումներից հետո հիվանդանոց է տեղափոխվել 24 ցուցարար: Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ տուժած ոստիկանների թիվն անցնում է 70-ը: Lenta.ru-ն հայտնում է, որ ըստ իրավապահների, տուժածները հոսպիտալացվել են ոչ միայն մարմնական վնասվածքներով, այլ նրանց մի մասի մոտ ախտորոշվել է թունավորում դեռևս անհայտ նյութերից: Տուժածների մեջ նաև քաղաքական գործիչներ ու լրագրողներ կան:
Հիշեցնենք, որ հերթական բախումը Կիևեում տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիների հավաքներին և երթերին մասնակցելու մասին օրենքում սահմանափակումներ մտցրեցին:
Նշենք, որ Ուկրաինայում դժգոհության ալիք բարձրացավ երկու ամիս առաջ, երբ իշխանությունները հայտարարեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման մասին։
Եվս մեկ խոշոր բախում իրավապահների և ցուցարաների միջև տեղ էր ունեցել նոյեմբերի 30-ին: Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակներով ցրեցին «Եվրամայդանը», սակայն ցույցը հաջորդ օրը վերսկսվեց:
Նախորդող հրապարակումներ՝ Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը