20/01/2014 12:21
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը հայտնել է, որ երգչուհին քաղցկեղ ունի: Այս մասին ինֆորմացիան հայտնվել է նաև երգչուհու պաշտոնական կայքում:
«Մեր ընտանիքը ծանր փորձության մեջ է, բայց մենք շարունակում ենք հավատալ ու պայքարել: Մենք բոլորին մի խնդրանք ունենք. աղոթեք նրա համար»,- ասել է երգչուհու ամուսինը:
Հիվանդության մասին այլ մանրմասներ չեն հաղորդվում: Նշենք, որ երգչուհին 39 տարեկան է, ունի մեկ որդի, որն անցյալ տարի է ծնվել: