21/01/2014 13:55
Արտյոմ Մովսիսյան. «Արմավիան» չի վերադառնա շուկա
Քաղաքացիական ավիացիան «Արմավիայի» պարտավորություների հետ կապված իրավասություն չունի. «Արմավիայի» պարտքերի թվերին մենք չենք տիրապետում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, Aysor.am-ի՝ «Արմավիայի» պարտքերի և պարտավորությունների վերաբերյալ հարցին պատասխանեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը
Նա պարզաբանեց, որ «Արմավիայի» ֆինանսական խնդիրների վերաբերյալ տվյալներ պարզապես չունի: Միաժամանակ փոխանցեց, որ «Արմավիան» սննանկության հարցով դեռևս չի դիմել դատարան, նաև պարտատերերը չեն դիմում դատարան` գումարները հետ ստանալու համար. «Նրանք հույսեր են փայփայում, որ «Արմավիան» կարող է ռեսուրսներ ունենալ և կամաց-կամաց գումարները վերադարձնել: Իսկ սննկացման դեպքում այդ գործընթացը այլ համակարգով է ընթանալու»:
Ա. Մովսիսյանը համոզված է, որ «Արմավիան» չի վերադառնա ավիացիոն շուկա` նաև նկատի ունենալով արդեն նախկին ավիափոխադրողի պարտքերը: