21/01/2014 15:06
Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկներին թույլատրել է անհրաժեշտության դեպքում հրազեն գործածել: Ինչպես փոխանցում է РБК-ն, ՆԳՆ-ն սա բացատրել է նրանով, որ անհապաղ պետք է ապահովվի քաղաքացիների անվտանգություննն ու հասարակական կարգը պետք է վերականգնվի:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ իրավիճակը հարթելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը:
«Ուկրաինայի կառավարությունը ամեն ինչ կանի իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Մենք խաղաղ բանակցության կողմնակից ենք և հուսով ենք, որ հարցը անհապաղ լուծում կստանա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Կիևում հունվարիի 19-ին դարձյալ բախումներ են եղել հատուկջոկատայինների և ցուցարարների միջև: Ուկրաինայի կառավարությունը «Եվրամայդանի» ցույցերից հետո խստացրել է հավաքներին և երթերին վերաբերող օրենսդրական դրույթները, որը հերթական դժգոհության ալիքն է բարձրացրել:
Հավելենք, որ ուղիղ երկու ամիս առաջ այս օրը Ուկրաինայում մեկնարկեցին եվրաինտեգրման աջակիցների բողոքի ցույցերը: Այդ երկիրը հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորգրման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին, ինչը փողոց դուրս բերեց հազարավոր ուկրանինացիների:
Նախորդող հրապարակումներ՝ Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը