21/01/2014 10:33
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով Կիևում ռուս լրագրող է վիրավորվել: Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վիրավորը РЕН ТВ-ի թղթակից Ստանիսլավ Գրիգորևն է:
Պայթյունը տեղի է ունեցել ռեպորտաժի նկարահանումների ժամանակ: Այս պահին լրագրողը հիվանդանոցում է՝ ոտքի բաց կոտրվածքով:
РЕН ТВ-ի տվյալով՝ Գրիգորևը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ վիրավորված 30-րդ լրագրողն է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավիճակը դարձյալ լարվել է: Բախումներ են տեղի ունեցել «Բերկուտի» հատուկջոկատայինների ու ցուցարարների միջև:
Նշենք, որ Ուկրաինայում դժգոհության ալիք բարձրացավ երկու ամիս առաջ, երբ իշխանությունները հայտարարեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման մասին։
Նախորդող հրապարակում՝ Կիևում ոստիկանները կրակել են լրագրողների վրա (Տեսանյութ)