21/01/2014 13:20
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Ուկրանինական «Եվրամայդանը» առաջնորդող Վիտալի Կլիչկոն հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ իշխանությունները որոշել են Կիևում քաոս ստեղծել, որպեսզի մեղադրեն ցուցարարներին: Հաղորդագրության համաձայն` մայրաքաղաք են բերվել սադրիչներ, ովեքեր մեքենաներ են այրում, կոտրում են խանութների ապակիներն ու գողություն անում:
Կլիչկոն դիմել է Կիևի բնակիչներին՝ կոչ անելով զգոնություն պահպանել, սադրանքների չտրվել և ջոկատներ ստեղծել, որոնք կհետևեն «Եվրամայդանի» կարգապահությանը:
Վիտալի Կլիչկոյի մամուլի քարտուղար Օքսանա Զինովևան, իր հերթին հայտնել է, որ Կլիչկոն անձամբ է երկու սադրիչի բռնել, նրանց հարցաքննել է և զինաթափել: Նրանք Կլիչկոյին հայտնել են, որ իրենց բերել են Խերսոնից՝ Կիևում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ Կիևում հունվարիի 19-ին դարձյալ բախումներ են եղել հատուկջոկատայինների և ցուցարարների միջև: Ուկրաինայի կառավարությունը «Եվրամայդանի» ցույցերից հետո խստացրել է հավաքներին և երթերին վերաբերող օրենսդրական դրույթները, որը հերթական դժգոհության ալիքն է բարձրացրել:
Հավելենք, որ ուղիղ երկու ամիս առաջ այս օրը Ուկրաինայում մեկնարկեցին եվրաինտեգրման աջակիցների բողոքի ցույցերը: Այդ երկիրը հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորգրման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին, ինչը փողոց դուրս բերեց հազարավոր ուկրանինացիների:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը