21/01/2014 14:52
Մեկ օրվա ընթացքում Ժաննա Ֆրիսկեի բուժման համար 50 մլն ռուբլի է հանգանակվել
Ռուսաստանի «Առաջին ալիքը» 24 ժամվա ընթացքում երգչուհի Ժաննա Ֆրիսկեի համար ավելի քան 50 մլն ռուբլի է հավաքել: Այս մասին տեղեկանում ենք «Ռուսֆոնդի» պաշտոնական կայքից: Գումարը հավաքվում է հաղորդագրությունների միջոցով:
Երգչուհու համար հանգանակությունը սկսվել էր երեկ՝ երբ նրա ամուսինը պաշտոնապես հաստատեց լուրը, որ Ֆրիսկենի մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել:
«Ռուսֆոնդից» հայտնում են, որ եթե գումարը պահանջվածից ավելի հավաքվի, այն կփոխանցվի հիվանդ երեխաների համար բացված ֆոնդին:
Նախորդող հրապարակում՝ Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել