22/01/2014 21:28
Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը՝ Բալասանյանի տան վրա
Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որը, իբր, վկայում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կողմից քաղաքի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման մասին:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակում կար, ըստ որի, կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները թերթի հետ զրույցներում նշել են, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2012 թվականին, որը սակայն, անհետևանք է մնացել:
Տեսագրությունը վերցված է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի Facebook-յան էջից:
Նախորդող հրապարակումներ՝ Վարդանիկի որդին սպառնացել է «խփել տալ» Գյումրու քաղաքապետին