22/01/2014 12:22
Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Կիևում ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախման ժամանակ «Դինամո» մարզադաշտի 13-մետրանոց սյունաշարից 22-ամյա երիտասարդ է ընկել, ով ավելի ուշ հիվանադանոցում մահացել է:
Քիչ առաջ Oleg Pazen անունով օգտատերը Facebook-ում հայտնել է, որ ևս մեկ զոհ կա՝ հայազգի Սերգեյ Նիգոյանը:
Նիգոյանը հրազենային վնասվածքներ է ստացել Գրուշևսկու փողոցում։
investigator.org.ua-ն հայտնում է, որ նա Դնեպրոպետրովսկի բնակիչ է: