22/01/2014 18:06
Նիհարելու համար նախատեսված «օդապարիկներ» են ստեղծվել (Տեսանյութ)
Եվրոպացի դիետոլոգների կողմից ստեղծված Obalon դեղահաբը կօգնի բոլոր այն մարդկանց, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Փորձագետների խոսքով՝ Obalon-ի ընդունումից հետո այն մարդու ստամոքսում բացվում է և խնձորի մեծությամբ փուչիկի վերածվում: Փուչիկի առկայությունը ստամոքսում արգելակում է քաղցի առաջացումը: Ամբողջ գործողության համար պահանջվում է ընդամենը 10 րոպե:
Բժիշկները նշել են, որ այդ դեղահաբը ամբողջությամբ անվտանգ է և այն օգտագործողները 12 շաբաթվա ընթացքում նիհարում են 8 կգ-ով: