23/01/2014 15:32
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետն ազատվել է աշխատանքից
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նշենք, որ Կ. Բաբակեխյանի հեռախոսահամարը այս պահին անհասանելի է:
Նախորդող հրապարակում` Ոստիկանության կոլեգիայի նիստը տևել է կես օր. Թիրախում նոր «զոհեր» կան