Այգեպարում վիրավորված աղջիկ. Չգիտեմ՝ առանց գյուղի կարո՞ղ եմ (Audio)

27/01/2014 14:22

Այգեպարում վիրավորված աղջիկ. Չգիտեմ՝ առանց գյուղի կարո՞ղ եմ (Audio)


Ամեն բան արագ կատարվեց, չհասկացա, թե ինչ եղավ: Կրակոցը լսեցի, բայց չզգացի, որ ոտքերիս ա կպել: Պատմում է 16-ամյա այգեպարցի Լիաննա Անիկյանը ու հիշում, որ արյունը տեսնելուց հետո միայն մի բան էր կրկնում՝ ես քայլելու եմ, ես քայլելու եմ...

Լիաննան վիրավորվել է օրեր առաջ թշնամու գնդակից, հենց իր գյուղում, իր տանը նստած: Հիշում է, որ կրակոցների պահին գրականության դասագիրքն էր կարդում, քանի որ հաջորդ օրը դպրոցում ստուգողական աշխատանք էր լինելու:

Լիաննան հրամանատարի, ազատամարտիկի աղջիկ է ու ինքն էլ՝ 16-ամյա զինվոր:

«Չգիտեմ, ես կռվի տարիներից զինվորական եմ ու կյանքում շատ բան եմ տեսել՝ զոհեր, վիրավորներ, բարդ իրավիճակներ: Բայց այդ պահին ես էլ ինձ կորցրի: Բոլորիս դուխ տվեց Լիաննան: Ինքը վիրավոր՝ բոլորիս ասում էր՝ լավ կլինի ամեն բան»,- հիշում է աղջկա հայրը՝ Այգեպարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը:

«Դեպքի օրը տանն եմ եղել, ծառայությունից էի եկել, ընկերոջս հետ նստած էինք: Երեխան իր սենյակում դաս էր անում ու հենց առաջին կրակոցը պատուհանից մտավ տուն ու կպավ իրան...Ասեցի՝ լույսերն անջատեք ու երեխու ոտքը բատարեյի լույսի տակ ենք նայել, էդ լույսով ենք մեքենայի մեջ տարել»,- ասում է հրամանատարը, կախում գլուխը ու ավելացնում.

«Ես էսքան տարի զինվորական եմ, սահմանին եմ ու մի բան պիտի ասեմ. նրանք շակալներ են: Պատկերացրեք՝ երեխուն տնից հանեցինք, որ նստացնենք մեքենան հասցնենք հիվանդանոց, նրանք սկսեցին մեքենայի վրա կրակել: Նրանք շակալներ են, որովհետև գիտեն, որ մեքենայում վիրավոր երեխա կա, ում օգնել է պետք ու կրակում են անգամ էդ ժամանակ: Կրակոցների տակով ենք անցել, որ դուրս գանք գյուղից: Հետո հիշում եմ միայն, որ սիրտս տեղն ընկավ, երբ Լիաննային վիրահատարանից հանեցին, պատգարակի վրա պառկած ժպտում էր ու բոլորիս ձեռքով անում: Իմ աղջիկը սաղիս դուխ տվեց: Ես էի կանգնած, հրամանատարս, գյուղի կեսը, բայց աղջիկս էդ պահին իրա ժպիտով սաղիս հետ բերեց կյանքի»,- հիշում է Լիաննայի հայրը:

Հրամանատարի խոսքով՝ լարվածությունը սահմանի այդ հատվածում վերջին օրերին համեմատաբար պակասել է.

«Հիմնականում գիշերն են կրակում՝ մինչև լուսաբաց: Տարբեր տրամկաչափի զենքերից»,- ասում է նա ու ընդգծում.

«Այս դեպքից հետո շատ ուժեղ պատասխան է տրվել հակառակորդին, շատ ուժեղ…Դա եղել է իմ հրամանատարի հրամանը՝ տալ պատասխան ոնց որ պետք ա: Իսկ ընդհանրապես, պիտի ասեմ, որ մենք առաջինն իրենց քաղաքացիական բնակավայրերի վրա չենք կրակում, որովհետև մենք հարձակման միտք չունենք, միայն պատասխանում ենք: Մենք հաղթանակած երկիր ենք ու էս պատերազմը մեզ պետք չի: Ամեն անգամ, երբ սկսում են կրակել, մենք սպասում ենք, համբերում ենք: Երբ անկանոն կրակում են դիրքերի վրա, հաճախ չենք էլ պատասխանում: Բայց որ սկսում են գյուղերի վրա կրակել, մարդկանց, երեխաների, մանկապարտեզի վրա, դպրոցի վրա՝ պատասխանը տեղում տալիս ենք: Միակ ճիշտն էդ ա: Իրանք ուրիշ լեզու չեն հասկանում»,- ասում է Դավիթ Անիկյանն ու ավելացնում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումն այս պահին գրեթե բացառվում է.

«Էլի եմ ասում՝ սա իրանց կողմից ուղղակի շակալություն ա: Զինվորը, կապ չունի ինչ համազգեստով՝ ո՞նց կարա երեխեքի վրա կրակի: Ի՞նչ կապ ունի թշնամու երեխա է, ես ո՞նց կարամ երեխու վրա կրակեմ...
Ու ես իրանց Կառավարության վրա եմ զարմանում: Գիտեն` գյուղի վրա կրակեն՝ կստանան տասնապատիկ ուժեղ պատասխան, ինչի՞ են ուզում կրակեն, իրենց բնակչության մասին չե՞ն մտածում: Կրակում են՝ պատասխան են ստանում, կրակում են՝ պատասխան ստանում, է հետո՞»,- ասում է հրամանատարն ու գնում Լիաննայի տեսակցության եկած նոր հյուրերին դիմավորելու: Հետո հետ է պտտվում ու ասում.

«Այ տեսեք այգեպարցիք են: Էդ որ գրում էին, թե գյուղը տարհանվում է, մարդիկ գնում են էս կրակոցների պատճառով: Գիտե՞ք մարդիկ, երբ են դուրս եկել գյուղից, երբ որ եկել են Բերդ` Լիաննային տեսակցելու ու մեզ աջակցելու»,- ասում է հրամանատարն ու շարունակում.

«Բոլորս էլ շատ ջղայնացած ենք դրա համար: Ոչ մեկն իրավունք չունի մեր տեղը խոսա, իսկ ով տենց բաներ է գրում, չգիտի էլ, թե Այգեպարում ինչ է կատարվում: Թող գան, տեսնեն, մանկապարտեզը տեսնեն, դպրոցը, որ հիմա էլ գործում ա ու գործելու ա: Կռվի ժամանակ, որ էս մարդիկ դուրս չեն եկել՝ հիմա ի՞նչ… Իմ երկու երեխաները կռիվների ժամանակ էլ գյուղում են եղել: Զինվորը, որ թիկունքին մարդ չունենա՝ ո՞ւմ համար պիտի կռիվ տա: Մենք արդեն մի պատերազմ անցել ենք, տեսել ենք դա ու եթե այն ժամանակ գյուղը չենք հանձնել, հիմա ի՞նչ ա որ՝ փամփուշտ ա՝ կրակում են…»:

Լիաննան էլ մի խնդրանք ունի բոլորին.

«Խնդրում եմ, սուտ-սուտ բաներ մի գրեք մեր գյուղի մասին: Ոչ մեկը չի տարհանվել ու չի էլ տարհանվելու է, չկա տենց բան»:

Երբ հարցնում ենք, իր դուրս գրվելու, գյուղ վերադառնալու մասին՝ ժպտում է.

«Չգիտեմ՝ ինչ-որ տեղ կա վախ, երևի բնական է: Այս օրերին մտածում եմ՝ կարո՞ղ եմ էլի մի քանի օրից հետ գնալ մեր տուն, նույն տեղում նստել, որտեղ եղավ դեպքը... բայց մյուս կողմից էլ մտածում եմ՝ իսկ առանց գյուղի կարո՞ղ եմ…»

«Շուտ ապաքինվիր, մեր սահմանապահ ընկեր»

ՀԳ. Նշենք, որ Լիաննային այցելել էինք մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ, ովքեր սահմանապահ աղջկան նվերներ էին փոխանցել: Դեպքի մասին իմանալով «Մյուզիքլենդ» խանութն իր կողմից Լիաննային փոխանցել էր կիթառ (պարզվեց՝ սա աղջկա երազանքն էր) և միկրոֆոն, քանի որ նա սիրում է երգել: «Լյուսինկա» դիզայն կենտրոնը աղջկան էր տրամադրել սերտիֆիկատ, որով նա կարող է անվճար մասնակցել կենտրոնի որևէ դասընթացի: Լիաննային նվերներ են փոխանցել նաև Շուշան Պետրոսյանը, Սոֆի Մխեյանն ու բազմաթիվ այլ քաղաքացիներ: 

Նախորդող հրապարակումներ՝ Այգեպարում հակառակորդի կրակոցներից 16-ամյա աղջիկ է վիրավորվել

Այգեպարում վիրավորված աղջիկը լավ է. «Տրամադրությունն էլ տեղն է»

Հեղինակ՝ Անի Խչոյան, Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել Այսօր, 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան Այսօր, 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ Այսօր, 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Այսօր, 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան Այսօր, 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ Այսօր, 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) Այսօր, 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել Այսօր, 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին Այսօր, 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև Այսօր, 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան Այսօր, 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը Այսօր, 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Այսօր, 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան Այսօր, 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում Այսօր, 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև Այսօր, 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան Այսօր, 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է Այսօր, 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Այսօր, 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին Այսօր, 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան Այսօր, 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով Այսօր, 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը Այսօր, 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու Այսօր, 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 26/12/2024 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները 26/12/2024 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան 26/12/2024 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում 26/12/2024 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 26/12/2024 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 26/12/2024 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել 26/12/2024 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև 26/12/2024 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ 26/12/2024 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում 26/12/2024 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում 26/12/2024 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը 26/12/2024 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն 26/12/2024 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն 26/12/2024 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական 26/12/2024 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր 26/12/2024 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին 26/12/2024 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 26/12/2024 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով 26/12/2024 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները 26/12/2024 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» 26/12/2024 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ 26/12/2024 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան 26/12/2024 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է 26/12/2024 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) 26/12/2024 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 26/12/2024 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է 26/12/2024 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն 26/12/2024 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ 26/12/2024 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան 26/12/2024 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին 26/12/2024 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով 26/12/2024 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան 26/12/2024 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց 26/12/2024 12:54 Էրդողանի՝ Փաշինյանին այդ գիրքը նվիրելը նույնն է, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 12:36 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը 26/12/2024 12:29 Ձերբակալվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը 26/12/2024 12:16 «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված 26/12/2024 12:07 ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը 26/12/2024 11:53 Սովորենք մեր արդեն սովորածը, հասկանանք մեր արդեն կարդացածը, եթե չենք սովորել, սովորենք, եթե չենք կարդացել, կարդանք․ Աննա Հակոբյանը կրկին կրթվելու կոչ է արել 26/12/2024 11:35 Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս 26/12/2024 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին 26/12/2024 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 26/12/2024 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել 26/12/2024 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե 26/12/2024 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը 26/12/2024 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը 26/12/2024 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել 26/12/2024 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան 26/12/2024 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն 26/12/2024 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը 26/12/2024 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 26/12/2024 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել 26/12/2024 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը 26/12/2024 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել 26/12/2024 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար 26/12/2024 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել 26/12/2024 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան 26/12/2024 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա 26/12/2024 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին 26/12/2024 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու