30/01/2014 20:44
Հանրաճանաչ ռոք աստղ Օզզի Օսբորնի ընտանիքը կօգնի Ժաննա Ֆրիսկեին
Black Sabbath խմբի լիդեր, հանրաճանաչ ռոք աստղ Օզզի Օսբորնի կինը՝ Շերոնը, տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ տեղեկանոլով ռուս գործընկերոջ՝ Ժաննա Ֆրիսկեի հիվանդության մասին, իր ընտանիքը որոշել է օգնել նրան:
Շերոնն ասել է, որ 12 տարի առաջ ինքը նույնպես անցել է այդ ամենի միջով, քանի որ նյույնպես քաղցկեղ է ունեցել, բայց հաղթահարել է հիվանդությունն ու այժմ ցանկանում է օգնել ռուս երգչուհուն:
«Ես և ամուսինս կայցելենք Մոսկվա և կտեսնեք Ժաննային, իսկ մինչ այդ նրա բուժման համար գումար կփոխանցենք: Բոլոր նրանց, ովքեր դիտում են այս տեսանյութը, խնդրում եմ օգնել նրան»,- ասել է Շերոնը:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեի մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր նրա ամուսինը՝ հայտնի հեռուսահաղորդավար Դմիտրի Շեպելևը:
Նախորդող հրապարակումներ՝ Ժաննա Ֆրիսկեն չի կարողանում քայլել
Մեկ օրվա ընթացքում Ժաննա Ֆրիսկեի բուժման համար 50 մլն ռուբլի է հանգանակվել