ՍԴ-ն «կուտակայինի» այլ հոդվածներին առնչվող նոր միջնորդություն է ստացել

31/01/2014 17:50

ՍԴ-ն «կուտակայինի» այլ հոդվածներին առնչվող նոր միջնորդություն է ստացել


ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ իր  Facebook-յան էջում։

Միջնորդության մեջ ասված է.

«Բարձր դատարան,

2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը:

Չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները, թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուներ իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ:

Բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով:

Նկատի առնելով 2014 թվականին նշանակված դատաքննության անաչառ ընթացքն ապահովելու անհրաժեշտությունն ու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման էությունը, տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից և հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով խնդրում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը և մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:

Մասնավորապես, այն անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար:

Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից:

Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ:

Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխհատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:

Բացի այդ, որոշ գործատուներ մտադիր են (որոշ դեպքերում սա արձանագրված փաստ է) 2014 թվականի հունվարի մեկից իրենց աշխատակիցների աշխատավարձերը չնվազեցնելու նպատակով պարտադիր վճարը փոխհատուցելու համար բարձրացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնված նույն աշխատանքը (պաշտոնական պարտականությունը) կատարող անձանց աշխատավարձերը՝ մյուսներինը թողնելով աշխատավարձի նույն մակարդակը: Սա տարիքային խտրականության դրսևորում է և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի խախտում:

Հուսով ենք այս միջնորդությունը կարժանանա անհրաժեշտ ուշադրության և կստանա դրական լուծում:

Հարգանքով`

2014 թվականի մարտի 28-ին Սահմանադրական դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչ՝

Արծվիկ Մինասյան»։ 

Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:08 Բագրատ Սրբազանը կայցելի Լոռի, Գեղարքունիք ու Սյունիք Այսօր, 21:03 Բագրատ Սրբազանն առավոտ 10:00-ին կայցելի Քննչական կոմիտե Այսօր, 20:53 Փոխնախարար Դանիել Դանիելյան, դուք զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավար Այսօր, 20:11 Ոստիկանները Դանիել սարկավագին ծաղրել են, ասել են` «հայր սուրբ, հայր սուրբ» ու հարվածել. սա այլանդակություն է. փաստաբան Այսօր, 19:58 Մի խոսեք շարժման մարելու մասին. դառը կլինի, դաժան կլինի, բայց բուժող ու ապաքինող կլինի. Բագրատ Սրբազան Այսօր, 19:40 Մարդիկ են հայտնվել, որոնց ձեռքերում գործիքներ կան. այդ մարդիկ մեր շարժման հետ բացարձակ կապ չունեն. Բագրատ Սրբազան Այսօր, 18:48 Մեղրիում հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում Այսօր, 18:31 Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կարողանանք շուտափույթ հաղթահարել բոլոր փորձություններն ու մարտահրավերները. Հայր Զաքարիա Այսօր, 18:07 Դավիթ Չալոյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Այսօր, 17:43 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Այսօր, 17:24 Ցավոք, չհայտնաբերվեց ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը. փաստաբան Այսօր, 17:17 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ոստիկանական տարաբնույթ սադրանքների հետևանքով անազատության մեջ հայտնված մեկ տասնյակից ավելի քաղաքացիների Այսօր, 16:49 Հայտնի է Սլովենիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Այսօր, 16:20 Սևանում անհետ կորել է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Այսօր, 15:47 «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» իրականացրեց բողոքի խորհրդանշական գործողություն (տեսանյութ) Այսօր, 15:21 «Մտածելու ազատություն է տալիս». Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում (տեսանյութ) Այսօր, 14:53 «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» 29 րոպեով փակելու է Հանրապետության փողոցի վերջնամասը Այսօր, 14:26 Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է (տեսանյութ) Այսօր, 14:02 Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում. Վեհափառ Հայրապետ Այսօր, 13:28 Ո՞վ է հրապարակում ֆուրոր առաջացրած «հրեշտակը» և որտեղ է աշխատում Այսօր, 13:23 ԿԳՄՍՆ-ի` ցմրուր խայտառակվելու քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Այսօր, 13:00 Աշոտ Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել ոստիկանապետի հրահանգով. փաստաբանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 12:46 Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք. Գագիկ Սուրենյան Այսօր, 12:08 Երևանում պարեկի են դանակահարել. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղել Այսօր, 12:01 Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին Այսօր, 11:37 Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է հաղորդել Իտալիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:17 Նշանակալի է Արթուր Չիլինգարովի ավանդը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետևողական ամրապնդման գործում. Սերժ Սարգսյան Այսօր, 11:05 Տավուշում իրականացվող գործընթացը չի համապատասխանում միջազգային հանրային իրավունքին համապատասխանող սկզբունքներին և կանոններին. փաստաբան Այսօր, 10:37 Մեր հավատքը զորացնենք Սուրբ Էջմիածնով. այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Այսօր, 10:29 Մանդատներից հրաժարվելը դեռ արտահերթի գնալու պատճառ չէ. պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումն, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին. Շարմազանով Այսօր, 10:17 Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է 01/06/2024 21:55 Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են կրկին կալանավորել 01/06/2024 21:47 Վլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներին 01/06/2024 21:21 Կյանքից հեռացել է հայազգի մեծանուն գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը 01/06/2024 21:06 ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (Տեսանյութ) 01/06/2024 20:49 Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին 01/06/2024 20:31 1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն Աշոտյան 01/06/2024 20:06 Մեր երկիրը պիտի ոտքի կանգնի, այլընտրանք չունի մեր պայքարը, քան Ճշմարտության հաղթանակն է․ Բագրատ Սրբազան 01/06/2024 19:39 Դանիել Դանիելյան, ժամանակ ունես ներողություն խնդրելու արարքներիդ համար 01/06/2024 19:18 Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք է դրվել Գյումրիի զարգացման հիմքը, ոչ թե էս մարդկանց․ Ուրիշների արածի վրա փորձում են իրենց կայացնել․ Բագրատ Սրբազան 01/06/2024 18:40 Ինչ աստիճանի լկտի պետք է լինես, որ Սուրբ Եկեղեցու հոգևորականի զգեստը անվանես «դերյա»․ Արման Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին 01/06/2024 18:17 «Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն»․ Միքայել Սրբազանը՝ ՔՊ-ի և Եկեղեցուն թիրախավորելու մասին 01/06/2024 17:59 Միակամ կանգնած ենք արդարացի բողոք արտահայտող քաղաքացիների կողքին․ Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին, ազատամարտիկներին՝ միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն 01/06/2024 17:44 Սահակաշվիլիի կուսակցությունը հայտարարություն է արել 01/06/2024 17:29 Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերը (Տեսանյութ) 01/06/2024 17:17 Հնդկաստանում մեկ օրում 85 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով 01/06/2024 17:02 Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակիչում 01/06/2024 16:47 Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում դիմավորեց ու ջերմորեն ողջունեց Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) 01/06/2024 16:34 Ի՞նչ է արել այս իշխանությունը Հայաստանի ու Արցախի երեխաների համար 01/06/2024 16:21 Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել 01/06/2024 16:07 «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաներին թույլ են տվել շփվել հայրիկների հետ 01/06/2024 15:55 3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին 01/06/2024 15:41 ԿԳՄՍ փոխնախարարը Թովմաս Առաքելյանի հոգևորականի զգեստն անվանել է «դերյա» ու հայհոյել (Տեսանյութ) 01/06/2024 15:34 Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ երեխաները կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն. Տավուշի մարզպետ 01/06/2024 15:24 «Երազ իմ երկիր հայրենի». «Տա լույս» երգչախմբի գեղեցիկ կատարումը Գյումրիում՝ չնայած իշխանության արգելքներին 01/06/2024 15:14 Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը զրուցել են երեխաների հետ (Տեսանյութ) 01/06/2024 14:50 «Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ». Գյումրիում նախատեսված մշակութային միջոցառումը չի կայանա (Տեսանյութ) 01/06/2024 14:35 Տարադրամի փոխարժեքները` հունիսի 1-ին 01/06/2024 14:17 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը 01/06/2024 14:06 Բամբակաշատի բնակիչն ահազանգել էր, որ տան վրա հարձակում են գործել․ տղամարդը մի քանի անգամ կրակել է (Տեսանյութ) 01/06/2024 13:47 Խաղաղություն և անհոգ մանկություն՝ աշխարի բոլոր մանուկներին. Սուրեն Պապիկյան 01/06/2024 13:37 Գնել Սանոսյանը նոր հանձնարարականներ է տվել աղետի հետևանքների վերացման ուղղությամբ 01/06/2024 13:27 Վերականգնողական աշխատանքները Մ-6 ճանապարհին շարունակվում են (Տեսանյութ) 01/06/2024 13:22 Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» 01/06/2024 13:08 Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մանրամասներ 01/06/2024 12:55 Հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան 01/06/2024 12:45 «Ձեզ՝ առողջություն, ընտանեկան երջանկություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն»․ երկրների ղեկավարները շնորհավորել են Փաշինյանին 01/06/2024 12:41 Մենք կողմ ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ. Վլադիմիր Պուտինը` Նիկոլ Փաշինյանին 01/06/2024 12:33 Արտակ Դաշյանը հեռանում է «Փյունիկից» 01/06/2024 12:22 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով ուղևորվեցին Գյումրի (Տեսանյութ) 01/06/2024 12:17 «Դուք փորձառու քաղաքական գործիչ եք». Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին 01/06/2024 12:02 Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը (Տեսանյութ) 01/06/2024 11:58 Երևան-Գյումրի ավտոճանապարհին քարով բարձված բեռնատար է կողաշրջվել․ վարորդը մահացել է 01/06/2024 11:41 Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան 01/06/2024 11:22 Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել 01/06/2024 11:13 Վայոց Ձորում արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը 01/06/2024 11:08 Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներ ու կառույցներ. Տիգրան Աբրահամյան 01/06/2024 10:57 Ակնհայտ է բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. տեսախցիկների առաջ բացահայտ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Արման Թաթոյան 01/06/2024 10:32 Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ սովորաբար չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են. ՄԻՊ 01/06/2024 10:28 Սա կորուստ է բոլորիս համար. առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չենք նշում. Հրայր Ավետիսյան 01/06/2024 10:14 Փորձություններին դիմակայելու ու դեպի լույս գնալու օրինակը․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից 01/06/2024 10:05 Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է 01/06/2024 09:56 Իսրայելյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ քաղաքացիներ են ծխահարվել 01/06/2024 09:48 Երանի ձեզ պես խանդավառ լինեինք, երանի ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ. Տեր Համբարձումը քահանայի արձագանքը` ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին 01/06/2024 09:39 Այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է 01/06/2024 09:13 «Փաստ». Փաշինյանը ցանկանում է խաղաղ ու անզեն ցուցարարներին տանել ոստիկանական ուժերի հետ տոտալ բախման 01/06/2024 09:11 «Ժողովուրդ». Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է 01/06/2024 09:10 «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ի կուսակցական նիստը հետաձգելու որոշում է կայացրել 01/06/2024 09:07 «Փաստ». Ռեժիմին սպասարկող «ուժայինները» հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար 01/06/2024 09:06 «Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լևոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի 01/06/2024 09:04 «Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան». Իշխանությունների հանդեպ տածած ատելության զոհ են դառնում շարքային ոստիկանները 01/06/2024 09:03 «Փաստ». «Արբա մեդիայի» գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Սրբազան շարժման հայտարարությունները տեղադրելո՞ւ համար. ո՞ւմ են պատկանում 01/06/2024 09:01 «Ժողովուրդ». Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում 01/06/2024 09:00 «Հրապարակ». Սրբազան շարժման ակտիվիստների նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել 01/06/2024 08:57 «Փաստ». Հայաստանը մերժել է այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն աղետի գոտում 01/06/2024 08:55 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել քաղշին կոմիտեի նորանշանակ նախագահը 01/06/2024 08:52 «Հրապարակ». ՌԴ-ն հաստատե՞լ է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը 31/05/2024 23:27 ԱԳՆ-ի մոտ ակցիային մասնակցելու համար ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ 31/05/2024 22:59 28 ձերբակալվածների մեջ է նաև 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանը 31/05/2024 22:36 ՔԿ-ն ու ՆԳՆ հայտարարում են՝ ԱԳՆ-ի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիները «բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ»․ 28 անձի ձերբակալելու որոշում են կայացրել