04/02/2014 16:28
Այսօր տեղի ունեցավ հայկական առաջին պլանշետի` «ԱրմԹաբի» շնորհանդեսը
Այսօր տեղի ունեցավ հայկական առաջին պլանշետի` «ԱրմԹաբի» պաշտոնական ներկայացումը: Հայական տեխնոլոգիական արտադրանքը ներկայացրեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը:
Նա նշեց, որ «ԱրմԹաբն» առաջին անգամ ներկայացվել է ԴիջիԹեք-2013 էքսպոյի ժամանակ, իսկ GITI-2013 տարածաշրջանային միջոցառմանը ստացել է «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» և «Տարվա ծրագրային ապահովում» մրցանակները:
Վ. Չակարյանի խոսքով՝ ընկերությունը նպատակ է դնում 2015թ-ին ներկայացնել «ԱրմԹաբ» պլանշետներ դպրոցական համակարգում:
«Մեր գործընկերներն արդեն մշակել են «ԱրմԹաբ» պլանշետում ներկառուցված հայկական օպերացիոն համակարգ, կրթական հավելվածներ»,-ասաց նա ու վստահեցրեց, որ 2014թ-ի արդեն երրորդ եռամսյակում նախատեսվում է զարգացել արտադրության բուն գործընթացը` նպատակ դնելով մոտ ապագայում Հայաստանում սկսել պլանշետների հիմք հանիսացող PCB պլատաների նախագծում և մշակում:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում 2015թ-ից «ԱրմԹաբ» պլանշետները ներդնել կրթական համակարգում:
Ներկայումս «ԱրմԹաբ» ընկերությունն ակտիվորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ: Մասնավորապես «ԱրմԹաբ» պլանշետներում ներդրվելու է «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները:
Շնորհանդեսին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, մարզպետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: