05/02/2014 10:33
Մեծ քանակի զինամթերք՝ Գոռ Վարդանյանի «Յու-Քեն-Դո» ֆեդերացիայում
Փետրվարի 4-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի բակում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորական խումբը
Պարզվել է, որ դպրոցի 2-րդ հարկում՝ «Յու-Քեն-Դո» կարատեյի ֆեդերացիայի գրասենյակում, հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ և «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ:
Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ:
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է Կենտրոնի ՈԲ: