11/02/2014 10:24
Օպերայի աշխատակիցներն այսօր ցույց կանցկացնեն
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները այսօր ժամը 11-ին կրկին պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել: Այս մասին տեղեկանում ենք Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի Facebook-յան էջից:
Նշենք, որ դերասանները նախօրեին բողոքի ցույց են անցկացրել, որի պատճառով չի կայացել «Անուշ» օպերայի ներկայացումը:
Երեկ բողոքի էին դուրս եկել նաև Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նախորդող հրապարակումենր՝ ՀԿԵ-ի 20 հոգանոց պատվիրակությունն այս պահին բանակցում է ղեկավարության հետ
ՀԿԵ-ի արհմիության ղեկավարը նեղացավ աշխատակիցներից. «Ինձ չեն լսում»