11/02/2014 15:01
Թևոսիկի եղբոր սպանության գործը բացահայտվել է (Տեսանյութ)
Բացահայտվել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է: Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը կալանավորված են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Հիշեցնենք, որ 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանին (մականունը՝ Իսո) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 Հոդվածի 1 Մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով:
41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանի (Իսոյի) փաստաբան Գայանե Գալոյանը ավելի վաղ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ի. Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նախորդող հրապարակում՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված Իսոն չի ընդունում մեղադրանքը
Գոռ Վարդանյանի ֆեդերացիան խուզարկել են Թևոսիկի եղբոր սպանության հետ կապված