12/02/2014 20:00
12 ՀԱԿ ակտիվիստներին «խուլիգանության պատճառով» տարել են ոստիկանություն
Քիչ առաջ Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկվել 12 ՀԱԿ ակտիվիստներ, ովքեր մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ իրազեկման ակցիա էին անցկացնում:
Aysor.am-ի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ նրանց բերել են ոստիկանության Կենտրոնականի բաժին «խուլիգանության պատճառով»:
Ըստ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի՝ ոստիկանությունում է նաև ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանը: