12/02/2014 14:24
Քաղտեխնոլոգ. Եթե կուտակայինի հարցը արագ չլուծվի, պայքարը կքաղաքականացվի
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասով այնպիսի տպավորություն է, որ արտաքին ուժերը ՀՀ-ում ընդդիմություն չտեսնելով՝ օգտագործում են իրենց ազդեցությունը պետական մարմիններում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության նախագահ Կարեն Վարդանյանը:
«Մենք ականատես ենք, թե ոնց են պետական մարմիններն իրենց ոչ ողջամիտ վարքով ժողովրդին հանել փողոց: Փառք աստծո, որ «Դեմ եմ» շարժման անդամները մնում են իրենց պահանջների շրջանակներում, գնում են միայն իրենց խնդրի լուծման հետքերով: «Ես կառաջարկեի, որ նախագահն այսօր ուղիղ բանակցեր այդ երիտասարդների հետ, որովհետև դա ցույց կտար՝ նա իրոք անհանգստացա՞ծ է մեր քաղաքացիների ապագայով, թե՝ ոչ»,-ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ ասաց, որ հիմա կառավարությունը փորձում է ժամանակ շահել՝ հավելելով, որ դա անիմաստ է, քանի որ եթե հարցը հիմա չլուծվի, այն կքաղաքականացվի:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, սակայն կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ գործատուները պահումներ են կատարում:
Վերջին օրերին ՀՀ մի շարք հիմնարկների աշխատակիցներ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնու՝ պահանջելով կատարել ՍԴ որոշումը:
Նախորդող հրապարակումներ՝ Պարտադիր կուտակայինին ԴԵՄ են նաև մետրոպոլիտենի աշխատակիցները
Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները ցույց են անում
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»