13/02/2014 11:09
12 ՀԱԿ ակտիվիստների դեմ քրգործ դեռևս չի հարուցվել
Փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված 12 ՀԱԿ ակտիվիստների «խուլիգանություն կատարելու» գործով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հարցին՝ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ակտիվիստներից Անի Գևորգյանից խլել է հեռախոսը և ապտակել, Ա. Մալխասյանը պատասխանեց. «Ոստիկանության ուշադրության կենտրոնում են մշտապես գտնվում նման հրապարակումները, իսկ այդ հաղորդումը ուսումնասիրվում է»:
Նախորդող հրապարակում՝ 12 ՀԱԿ ակտիվիստներին «խուլիգանության պատճառով» տարել են ոստիկանություն