15/02/2014 12:25
Սերժ Սարգսյան. Ոչ մի հայաստանցի չպետք է օտարված մնա իր երկրում
Պետությունը պիտի օգնի նրանց, ովքեր իրենք իրենց օգնել չեն կարող: Մարզահամերգային համալիրում ընթացող Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի ժամանակ` ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Պետությունը պիտի ժամանակի մեքենա տրամադրի յուրաքանչյուրին՝ ինքն իրեն ձեռք մեկնելու համար: Այդպիսի մեքենա է կենսաթոշակային նոր համակարգը: Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու զինանոցը հարստացել է:
Մենք սովորել ենք գործուն լուծումներ առաջադրել: Մենք սովորել ենք լսել միմյանց, երկխոսել, հաշվի նստել յուրաքանչյուրի հետ: Ոչ մի հայաստանցի չպետք է օտարված մնա իր երկրում, ոչ մեկը չպիտի նզովի իր ու իր երկրի ճակատագիրը»,- ասաց Նախագահը:
Նախորդող հրապարակում՝ Մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարը
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն