18/02/2014 10:50
Կլիչկոն ու Յացենյուկը բանակցել են Մերկելի հետ
Ուկրաինական ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը բանակցություններ են վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Ես գոհ եմ բանակցությունների արդյունքից: Հույս ունեմ, ու Ուկրաինան աջակցություն կստանա քաղաքական ճգնաժամի լուծման հարցում»,- ասել է Կլիչկոն:
«Քննարկվում են բոլոր տարբերակները, այդ թվում՝ պատժամիջոցները»,- հավելել է Յացենյուկը:
Նա նաև նշել է, որ եվրոպական գործընկերները «պատրաստ են օգնություն տրամադրել Ուկրաինական նոր կառավարությանը»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում չեն դադարում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը: Այդ երկրի իշխանությունները նոյեմբերին հայտարարեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման մասին։
Նախորդող հրապարակումներ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել ակտիվիստների հետապնդումները
Յանուկովիչը համաձայնել է բանավիճել Վիտալի Կլիչկոյի հետ
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել