18/02/2014 17:48
Ընդդիմադիր պատգամավոր. Կիևում այսօր երեք ակտիվիտ է մահացել
Կիևում այսօր վերսկսված բախումների հետևանքով երեք ակտիվիտտ է մահացել: Այս ամսին իր Facebook-յան էջում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Լեսյա Օրոբեցը: Նրա տվյալներով՝ մահացածների դիակները գտնվում են Սպաների տանը, որտեղ տեղակայված է ժամանակավոր բուժկետը: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, պատգամավորի տվյալներով, ևս յոթ ակտիվիստ ծանր վիրավոր է:
Զոհվածների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա:
Ավելի վաղ Մայդանի բժշկական ծառայությունը հաղորդել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է մոտ 30 ցուցարար:
Նշենք, որ հանգստյան օրերին ընդդիմության առաջնորդները կոչ են արել իրենց աջակիցներին փետրվարի 18-ին պիկետ անել Գերագույն ռադայի մոտ՝ ստիպելու համար իշխող «Ռեգիոնների կուսակցությանը» հավանություն տալ Սահմանադրության փոփոխության մասին օրինագծին: Թեև ոստիկանները հսկում էին տարածքը, ասկայւն ցուցարաներին հաջողվել էր ճեղքել նրանց շղթան, ինչից հետո բախումներ են սկսվել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում չեն դադարում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը: Այդ երկրի իշխանությունները նոյեմբերին հայտարարեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման մասին։
Նախորդող հրապարակումներ՝ Կլիչկոն ու Յացենյուկը բանակցել են Մերկելի հետ
ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել ակտիվիստների հետապնդումները
Յանուկովիչը համաձայնել է բանավիճել Վիտալի Կլիչկոյի հետ
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել