19/02/2014 10:13
«Տոնուսից» խաբված քաղաքացիների համար դատական վճիռը ճակատագրական է
Տևական ժամանակ է, ինչ սնանկ ճանաչված «Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված քաղաքացիները բողոքի ակցիաներ չեն անցկացնում:Հիշեցնենք, որ Դավիթաշենի երկրորդ թաղամասի և Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 բնակարանատերեր հայց էին ներկայացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի, որն էլ պատկանում է նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:
«Ժողովուրդը» տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանից հետաքրքրվել է, թե ինչն է այսքան երկար լռելու պատճառը: «Մարտի 10-ին դատարանում այս գործով կկայացվի վերջնական վճիռը: Մեզ համար այն ճակատագրական է լինելու: Կամ պատերազմ է լինելու, կամ էլ՝ խաղաղություն: Դրանից հետո սկսելու ենք ավելի ակտիվ պայքարել»,-տեղեկացրել է Զ. Պետրոսյանը: