19/02/2014 11:25
Կիևում սպանվել է «Вести»-ի լրագրողը
Այսօր առավոտյան Կիևի շտապօգնության հիվանդանոցում մահացել է ուկրաինական «Вести» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմեյը:
Վերեմեյը հրազենային վնասվածք է ստացել նախօրեին՝ բախումների ժամանակ: Վիրավորումը եղել է որովայնի հատվածում: Բժիշկները մի քանի ժամ պայքարել են լրագրողի կյանքի համար: Նա մահացել է վիրահատական սեղանին:
Ականատեսների խոսքով՝ լրագրողին գնդակահարել են դիմակավոր անհայտ մարդիկ:
Նշենք, որ Վերեմեյը երկու օր առաջ էր վերդարձել Մայդան: Ավելի վաղ՝ մոտ մեկ ամիս նա բուժվում էր այս տարի հունվարի 20-ին Գրուշևսկայա փողոցում ստացած վնասվածքից: Այն ժամանակ նա կիսով չափ կորցրել էր տեսողությունը:
Նա ամուսնացած էր, ուներ որդի:
Հիշեցնենք, որ նախօրեին Կիևում վերսկսվել են բախումները ցուցարարների և իրավապահների միջև: Նախնական տվյալներով՝ միայն վերջին օրվա ընթացքում զոհվել է 21 մարդ, որոնցից 9-ը՝ իրավապահներ են:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում զոհերի թիվը 21-ի է հասել (Տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավոր. Կիևում այսօր երեք ակտիվիտ է մահացել