20/02/2014 09:58
Հրայր Թովմասյանը` ԱԺ ոչ իշխանական ուժերի մասին. «Ղալաթ են անում»
«168 Ժամի» հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրությանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ այդ ուժերը «ղալաթ են անում»:
Հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ կառավարության աշխատանքից դժգոհ են, Հրայր Թովմասյանը պատասխանել է, թե չկա աշխարհում մի կառավարություն, որից դժգոհ չլինեն. «Այն բարեփոխումները, որոնք կատարվում են, դրանք տևական ժամանակում են տալու իրենց արդյունքները: Էն չուկչայի օրը չպետք է ընկնել, որ կարտոֆիլը ցանում ա, հաջորդ օրը քանդում ա: Դժգոհություններ կան՝ խնդրեմ՝ պատրաստ ենք լսելու և ամեն օր ենք լսում, դրանց պատասխանում ենք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: