20/02/2014 17:16
Ուկրաինայի ԱՆ. Բախումների ժամանակ մահացել է 35, վիրավորվել՝ 505 մարդ
Կիևում զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին ասված է Ուկրաինայի Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անկարգությունների արդյունքում տուժել է 505 մարդ, 292 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է russian.rt.com-ը:
«Ըստ օպերատիվ տվյալների՝ այսօր՝ 06:00-12:00-ը ընկած հատվածում Կիևում բուժօգնության է դիմել 60 մարդ: Նրանցից 5-ը ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց, մյուսներին օգնություն տրամադրվել է տեղում: Մահացել է 7 մարդ՝ երկուսը ՆԳՆ աշխատակից», -ասված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցության 10 պատգամավորներ հայտարարել են քաղաքացիներին աջակցելու մասին: Պատգամավորները կոչ են արել բանակցել ու դադարեցնել ուժի կիրառումը:
Հիշեցնենք՝ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Կիևում բախումների վերսկսումից հետո զոհերի թիվը հասել է 40-ի:
Նախորդող հրապարակում՝ Ուկրաինայի ՆԳՆ. Իրավապահներին տրվել են մարտական փամփուշտներ (Տեսանյութ)