20/02/2014 11:39
Ուկրաինայում մեկ օրով զինադադար է հայտարարվել
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնոդների հանդիպման ընթացքում որոշվել է զինադադար հայտարարել՝ ճգնաժամից դուրս գալու համար բանակցությունները վերսկսելու նպատակով:
Սկզբում այս մասին հայտարարել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը՝ հավելելով, որ Մայդանում գրոհ չի լինի: Ապա, ավելի ուշ, զինադադարի մասին հայտարարել է նաև Յանուկովիչի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 20-ը Ուկրաինայում հայտարարված է սգո օր: Ըստ պաշտոնական տվյալների՝ մահացել է 26 մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 28-ի: Այս մասին հաղորդում է newsru.com-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի գիշերը Կիևում վերսկսվել են եվրաինտեգրման աջակիցների և իրավապահների բախումները: Այդ օրը Ուկրաինայի Գերագույն ռադան պետք է քննարկեր սահմանադրական բարեփոխումների փաթեթը, սակայն նիստը չկայացավ, քանի որ պատգամավորները ծեծկռտուք սարքեցին, իսկ նիստից հետո իրավիճակը լարվեց ռադայի դիմաց հավաքված ցուցարարների և իրավապահների միջև: Հավելենք, որ Ուկրաինայում ցույցերը նոյեմբերից չեն դադարում: Այդ երկիրը նոյեմբերին հայատարարեց ԵՄ հետ Ասոցոցման համաձայանագրի շուրջ բանակցությունների դադարեցման մասին, ինչը զանգվածային դժգոհությունների ալիք բարձրացրեց:
Նախորդող հրապարակում՝ Յանուկովիչնը դարձյալ հանդիպել է ընդդիմության ղեկավարներին