20/02/2014 16:06
Ուկրաինայի ՆԳՆ. Իրավապահներին տրվել են մարտական փամփուշտներ (Տեսանյութ)
Ուկրաինական «Բերկուտին» տրվել է մարտական փամփուշտներով զենք: Այս մասին ուկրաինական ՆԳՆ-ից տեղեկացրել են lifnews.ru-ին:
«Իրավիճակը չափազանց լարված է: Մեր ոստիկանության աշխատակիցների վրա կրակել են դիպուկահարները: 29 իրավապահ հիվանդանոցում է ու նրանցից մեկն արդեն մահացել է»,- ասել է ՆԳՆ մամուլի քարտուղարը:
Նա հրաժարվել է նշել զոհերի հստակ թիվ՝ ասելով, որ հաշվարկները դեռևս տարվում են:
Նշենք, որ ավելի վաղ ցուցարարներին հաջողվել էր պոկել իրավապահներից մեկի հեծանակը, որն ապացուցում է՝ ցուցարարների վրա կրակում են նաև Ռուսաստանի ՆԳՆ զորքերը:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում զինադադարը խախտվել է. Լուսանկարներ
Ուկրաինայում մեկ օրով զինադադար է հայտարարվել