20/02/2014 10:29
Յանուկովիչնը դարձյալ հանդիպել է ընդդիմության ղեկավարներին
Առավոտյան Կիևում կայացել է նախագահ Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը: Կոնֆլիկտի սկզբից նրանք արդեն 7-րդ անգամ են հանդիպում: Այս հանդիպման մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
gazeta.ru-ն հաղորդում է, որ գիշերվա ընթացքում Դոնեցկից եկած մի քանի ավտոբուս հետ է ուղարկվել: Ավտոբոսներում եղել են երիտասարդներ, որոնց թույլ չեն տվել մտնել մայրաքաղք: Ըստ աղբյուրի՝ այս պահին հիվանդանոցներում շարունակում է մնալ 287 քաղաքացի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 28-ի:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի գիշերը Կիևում վերսկսվել են եվրաինտեգրման աջակիցների և իրավապահների բախումները: Այդ օրը Ուկրաինայի Գերագույն ռադան պետք է քննարկեր սահմանադրական բարեփոխումների փաթեթը, սակայն նիստը չկայացավ, քանի որ պատգամավորները ծեծկռտուք սարքեցին, իսկ նիստից հետո իրավիճակը լարվեց ռադայի դիմաց հավաքված ցուցարարների և իրավապահների միջև: Հավելենք, որ Ուկրաինայում ցույցերը նոյեմբերից չեն դադարում: Այդ երկիրը նոյեմբերին հայատարարեց ԵՄ հետ Ասոցոցման համաձայանագրի շուրջ բանակցությունների դադարեցման մասին, ինչը զանգվածային դժգոհությունների ալիք բարձրացրեց:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում սպանվել է «Вести»-ի լրագրողը
Ընդդիմադիր պատգամավոր. Կիևում այսօր երեք ակտիվիտ է մահացել
Կլիչկոն ու Յացենյուկը բանակցել են Մերկելի հետ
ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել ակտիվիստների հետապնդումները
Յանուկովիչը համաձայնել է բանավիճել Վիտալի Կլիչկոյի հետ
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել