21/02/2014 12:04
«Դ!եմ եմ» թիմը կոչ է անում հավաքվել «Էլիտ Պլազա» հյուրանոցի մոտ
Պարտադիր կուտակային կեսնաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» թիմը իր Facebook-յան էջում մտահոգ քաղաքացիներին կոչ է անում հավաքվել Խորենացի 15 հասցեում գտնվող «Էլիտ Պլազա» հյուրանոցի մոտ, որտեղ այս պահին անցկացվում է «Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողով. Հնարավորություններ, մարտահրավերներ, և հեռանկարներ» խորագրով երրորդ տարեկան միջազգային համաժողովը:
Համաժողովին մասնակցում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ:
«Կազմակերպիչները ծրագրել էին այս համաժողովը անցկացնել հնարավորինս առանց այդ մասին հայտարարելու, գաղտնի, սակավաթիվ լրագրողների ներկայությամբ»,- ասված է «Դ!եմ եմ»-ի տարածած հաղորդագրությունում:
Նախորդող հրապարակումներ` Վարչապետ. Կուտակային կենսաթոշակային համակարգը աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է
«Դեմ եմ» խումբը դիմել է ֆինանսների նախարարին, ՊԵԿ-ին ու ԿԲ-ին
ՍԴ-ն «կուտակայինի» այլ հոդվածներին առնչվող նոր միջնորդություն է ստացել
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն