21/02/2014 12:30
Պարտադրանքի գործիքն օգտագործելով՝ իշխանությունը կերտում է նոր ապագա
Կուտակային կենսաթոշակային համակարգում իշխանությունը պետք է դրսևորի քաղաքական կամք: «Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողով. Հնարավորություններ, մարտահրավերներ, և հեռանկարներ» խորագրով համաժողովի ժամանակ, անդրադառնալով կուտակային համակարգին և այդ հարցում իշխանությունների վարած քաղաքականությանը, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Երբ ինչ-որ խնդիր է լինում, մեր ընդդիմախոսները ասում են, «պարոն վարչապետ, քաղաքական կամք դրսևորեք, լուծեք այս խնդիրը», ես էլ ասում եմ, որ քաղաքական կամք, առանց համոզմունքի, չի լինում: Մեր քաղաքական թիմը՝ ՀՀ Նախագահի գլխավորությամբ, ունի այն համոզմունքը, որ սա ճիշտ ռեֆորմ է, որ սա Հայաստանի ապագան երաշխովորող ռեֆորմ է, որ սա փոփոխություններ բերող ռեֆորմ է, ինստիտուցիոնալ կուռույցներ ստեղծող, մտածողության փոփոխության, քաղաքացիական հասարկություն ձևավորող ռեֆորմ է, պատասխանատու քաղաքացի ձևավորող ռեֆորմ է և սա հեշտ ռեֆորմ չէ»,- ընդգծեց վարչապետը:
Պոպուլիզմը, շարունակեց խոսքը Տիգրան Սարգսյանը, ընդունելի է ընդդիմության համար, որովհետև դա քաղաքական պայքարի ձև է, բայց երկրի համար կործանարար կլինի, վարչապետի խոսքով, եթե պոպուլիզմով զբաղվի իշխանությունը.
«Իշխանությունն այս պարագայում, պարտադրանքի գործիքն օգտագործելով, կերտում է նոր ապագա: Սա իմ համոզմունքն է»:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետ. Կուտակային կենսաթոշակային համակարգը աշխարահի ամենաբարդ ռեֆորմն է