21/02/2014 20:41
Ռադան հաստատեց. Ուկրաինան պաշտոնապես անցավ 2004 թ.-ի Սահմանադրության
Քիչ առաջ Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է այն օրենքը, ըստ որի երկիրն անցնում է 2004 թ.-ի սահմանադրությանը: Այս մասին գրում է «Украинская правда»-ն:
Ռադայի այս որոշումը նշանակում է, որ երկրի նախագահի որոշ լիազորություններ անցնում են խորհրդարանին: Օրինագծին կողմ է քննարկել 386 պատգամավոր, այն դեպքում, երբ դրա հաստատման համար անհրաժեշտ էր 300 պատգամավորի համաձայնություն:
Ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկը հայտարարել է, որ այս օրենքի հաստատման Ռադան դադարել է փաստացի լինեն «նախագահի ադմինիստրացիային ենթակա կառույց»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:
Նախորդող հրապարակում՝ Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
Ուկրաինայի ՆԳՆ. Իրավապահներին տրվել են մարտական փամփուշտներ (Տեսանյութ)