21/02/2014 15:02
Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Այս մասին գրում է ria.ru-ն:
Յանուկովիչը նման որոշում է կայացրել վերջին օրերին Կիևում ստեղծված չափազանց լարված իրավիճակի պատճառով.
Նշենք, որ ընտրություններից բացի, ուկրաինական ընդդիմությունը պահանջում է վերադարձնել 2004թ.-ի սահմանադրությունը, որում որպես երկրի կառավարման ձև նշված է նախագահա-խորհրդարանականը:
2004թ.-ի սահմանադրության վերադարձով Ուկրաինայի նախագահի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն և փաստացի երկրի ղեկը կանցնի խորհրդարանին ու վարչապետին:
Նախորդող հրապարակումներ՝ Reuters. Ուկրաիանայում ողջ գիշեր շարունակվող բանակցությունները ընդհատվել են