22/02/2014 17:04
Յանուկովիչի նստավայրը դատարկ է. Նախագահականի փաստաթղթերը նետել են գետը
Ուկրաինական Հինգերորդ ալիքի լրագրողներն այսօր առանց որևէ խոչընդոտի մտել են երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Մեժիգորյեում տեղակայված նստավայր:
Լրագրողների խոսքով՝ նստավայրը լիովին դատարկ էր և վերահսկվում էր ցուցարարների կողից:
Նշենք, որ ավելի ուշ՝ Մեժիգորյեի հատվածում՝ Դնեպր գետում, ցուցարարները հայտնաբերել են նախագահական նստավայրից գետը նետված մի շարք փաստաթղթեր ու լուսանկարներ:
Դրանցից մի քանիսում, ըստ ցուցարարների, Յանուկովիչի ընտանիքի ստվերային հաշվապահությունն է:
Նախորդող հրապարակումներ՝ Տիմոշենկոյին րոպեներ առաջ ազատ արձակեցին
Յանուկովիչը հրաժարական է տվել. Կիևը սպասում է պաշտոնական հաստատման