24/02/2014 12:13
Արմեն Ռուստամյանը`Հրայր Թովմասյանին. Ղալաթ ես անում, չաթլաղ ու թող չնեղանա
«Արդարադատության նախարարն իրեն թույլ է տալիս ասել, թե չորս խմբակցությունները ղալաթ են անում, թե կառավարությանն անվստահություն են հայտնում»,- քիչ առաջ ԱԺ նիտերի մեկնարկին ելույթների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստմյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մեկնաբանելով կառավարությանն անվստահություն հայտնելու չորս խմբակցությունների նախաձեռնությունը, ասել էր, թե խմբակցությունները ղալաթ են անում:
«Սա աննախադեպ բան է, նա նախարար է և պետք է հարգի Սահմանադրությունը: 4 քաղաքական ուժերը, որ ներկայացնում են 53 պատգամավոր, իր այդ արտահայտությամբ նախարարը վիրավորում է, ըստ էության, ԱԺ-ին և 53 պատգամավորի հետևում կանգնած ժողովրդին: Նա երևի չի հասկանում իր ասածը, հետո էլ բառարանով փորձեց արդարացնել իր ասածը, թե ղալաթ նշանակում է սխալվել: Մենք էլ կարող ենք նախարարի նման պատասխան տալ, եթե ասենք ղալաթ ես անում չաթլաղ, ու թող չնեղանա»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Պատգամավորի խոսքը դեռ չավարտված, խոսափողն անջատվեց, ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանն ասաց, որ ցավում է պատահածի համար` ասելով, որ դա վատ երևույթ է:
Ա. Ռուստամյանի ասածը մեծ աշխուժություն մտցրեց խորհրդարանի դահլիճում, և ԱԺ նախագահը նույնիսկ դիտողություն արեց ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանին. «Փոխանակ տխրեք, ինչի՞ եք ուրաանում այս հարցի հետ կապված»:
«Դատապարտում եմ ցանկացած վիրավորանք, որ կհնչի պատգամավորի հասցեին: Ես զարմացած եմ նաև Ձեր պատասխանից, ազնվորեն եմ ասում, պարոն Ռուստամյան»,- եզրափակեց խոսքը ԱԺ նախագահը:
Նախորդող հրապարակումներ` Հրայր Թովմասյանը` ԱԺ ոչ իշխանական ուժերի մասին. «Ղալաթ են անում»
Հրայր Թովմասյանը՝ Մարտի 1-ի հանձնաժողովի մասին. Ուրեմն անհրաժեշտություն կա