25/02/2014 13:23
Լևոն Զուրաբյան. Մենք ստեղծո՞ւմ ենք ճշմարտության թաղման հանձնաժողով
«Մենք ստեղծո՞ւմ ենք ճշմարտության թաղման, թե՞ ճշմարտության բացահայտման հանձնաժողով»,- գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանն իր ելույթն այսպես սկսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Շարունակելով խոսքը՝ Լ. Զուրաբյանն ասաց, որ իրենց առաջարկով իրենք ցանկանում էին ստանալ ժողովրդին անհանգստացնող հարցերի պատասախնները. «Մենք ուզում էինք ստանալ երեք հարցի պատասխան. Ինչո՞ւ է ապօրինաբար կուտակվել 300 մլն պարտքը, ինչո՞ւ է սահմանից մինչև սպառող գազի սակագինը չհիմնավորված ավելի թանկ լինում և ինչո՞ւ է ռուսական «Գազպրոմին» վաճառվել «ՀայՌուսգազարդի» 20 տոկս բաժնեմասը»:
Դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ Լևոն Զուրաբյանն ասաց. «Ցավոք սրտի, այն, ինչ դուք անում եք, նկատի ունեմ Դավիթ Հարությունյանին, ՀՀԿ-ի մեծամասնությանը, այնպիսի հանձնաժողով եք ստեղծում, որը զբաղված կլինի ճշմարտության թաղումով»:
Իսկ նախագծում ներառված հարցերի վերաբերյալ, Լ. Զուրաբյանն ասաց, թե դրա «բազմաշատությունը նպատակ ունի լղոզելու հանձնաժողովի աշխատանքները»:
Նախորդող հրապարակում՝ Դավիթ Հարությունյանը կգա ու շատ կիրթ կասի, որ երեք ամիսը քիչ է. Ռ. Հակոբյան