27/02/2014 10:41
«Արարտցեմենտում» ջրի չարաշահումներ են արձանագրվել
Այսօր մինչ Կառավարության նիստի սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադրաձավ «Արարատյան» դաշտավայրի, մասնավորապես «Արարատցեմենտ» գործարանի ջրի խնդրին` առաջարկելով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պարզաբանել հարցը:
Արամ Հարությունյանը ներկայացրեց, որ այս ընթացքում «Արարատցեմենտը» արտադրական գործունեություն չի իրականացնում, իսկ ԲՆ տեսչությունը նաև պարզել է, որ գործարանն վայրկյանում, ըստ պաշտոնական տվյալների, օգտագործում է տասնվեց լիտր ջուր, իսկ գործարանի տարածք է մտնում շուրջ 1500-2000 լիտր ջուր:
Նկատի ունենալով նաև Արարատյան դաշտավայրի ջրային հորիզոնների նվազման, ձկնաբուծարանների կողմից ստորգետնյա ջրերի չարաշահման խնդիրը, ԲՆ-ն գնացել է տեստային ստուգումների` հիշեցնելով, որ այժմ ոռոգման սեզոն չէ:
Արամ Հարությունյանն առաջարկեց իրենց աշխատանքը չքաղաքականացնել: